Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Այսօր առողջության համաշխարհային օրն է

Այսօր առողջության համաշխարհային օրն է

Այսօր նշվում է առողջության համաշխարհային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը, Միացյալ Ազգերի կազմակերպության քույր գերատեսչությունները, ՀՀ կառավարությունը առողջության համաշխարհային օրը նշելու համար ընտրել են հետևյալ թեման` ուրբանիզացիան և հանրային առողջության մարտահրավերները:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը նշեց, որ ուրբանիզացիայի ծավալները աճում են: Նա նշեց, որ քաղաքային բնակչության թվի արագ աճը կշարունակվի մնալ 21-րդ դարի առավել կարևոր համաշխարհային առողջապահական հարցերից մեկը:

 

Աշխարհի բնակչության կեսից ավելին բնակվում է քաղաքներում: Մինչև 2030 թվականը տաս մարդուց վեցը, իսկ 2050 թ-ին 10-ից 7-ը կլինեն քաղաքաբանակներ: Այսօր Հայաստանի ազգաբնակչության 64 տոկոսն ապրում է մայրաքաղաքում: Իսկ 1926թվականին, քաղաքաբնակների թիվը կազմում էր ընդամենը 19 տոկոս, 1999-ին` 65 տոկոս:

 

Է. Դանիելյանը նշեց, որ ուրբանիզացիան կապված է մի շարք առողջապահական մարտահրավերների հետ, որոնք վերաբերում են ջրին, շրջական միջավայրին, բռնություններին և վնասվածքներին, ոչ վարակիչ հիվանդություններին և դրանց ռիսկի գործոններին, օրինակ ինչպիսիք են, ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և այլն: Նրա խոսքով, առողջության համաշխարհային օրվա նպատակն է իրազեկել ուրբանիզացիայի հետ կապված առողջական խնդիրների և քաղաքաշինության ու միջոլորտային գործողությունների միջոցով դրանք լուծելու հրատապ անհրաժեշտության մասին, ինչպես նաև խրախուսել գործողություններ առողջական այն ռիսկերի հետ կապված, որոնք առավել մեծ ազդեցություն ունեն ուրբանիզացիայի հետ, բացի այդ նաև ցույց տալ, որ քաղաքային իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն քաղաքային միջավայրում առողջության պահպանման համար:

 

«Այս տարվա առողջության համաշխարհային օրը ՄԱԿ-ը նվիրում է ուրբանիզացմանը, քանի որ վերջին 30 տարիներին այդ գործընթացը շատ արագ է կատարվել, և այսօր աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում: Մարդիկ թողել են իրենց գյուղերն ու տեղափոխվել քաղաքներ, սակայն ոչ բոլոր քաղաքներն են ի վիճակի այդքան մարդ ընդունել»,- ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան: Նրա խոսքով, այսօր առողջական խնդիրների լուծումը միայն առողջապահության նախարարության անելիքը չէ, այլ կառավարության բոլոր օղակներն ու հասարակության բոլոր շերտերը պետք է համակարգված կերպով արձագանքեն առկա խնդրին: ՀՀ

 

Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն էլ նշեց. «Այժմ մշակում ենք Հանրային առողջության հայեցակարգ, որին կհաջորդեն Հանրային առողջության ռազմավարության մշակումը, և դրանից բխող բազմաթիվ ծրագրերը: Այն պետք է խթանի միջգերատեսչական համագործակցությունը»,- վստահեցրեց Թ. Հակոբյանը: Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, ՀՀ բնապահպանության նախարարությունում ևս ստեղծվել է խումբ, որը մշակում է «Մաքուր Հայրենիք» ծրագիրը:

 

«Ծրագրի ընթացքում պետք է ուշադրություն դարձնենք շրջակա միջավայրին, մենք պետք է մաքրենք ոչ միայն մեր շրջապատը, այլ նաև մեր մտքերը, որովհետև մեր վարքագծից է կախված մեր միջավայրի մաքրությունը»,- ասաց Թ. Հակոբյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ